Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է

ԼՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է
16.09.2011 | 00:00

Գերագույն խորհրդի ու ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանն այսօր քաղաքականությամբ չի զբաղվում, նախընտրում է առողջ ապրելակերպը: Ի նշանավորումն Հայաստանի անկախության 20-ամյակի, Չկալովկա գյուղի հրվանդանից մինչև Սևանի հանրային լողափ լողանցում է կատարել: Այս մասին երեկ լրագրողներին պատմեց ու տեսանյութը ցուցադրեց անձամբ ինքը: «Երբ քվեարկում էինք մեր անկախության համար, հույսի, արդարության, խղճի ու բարոյականության համար էինք քվեարկում: Ցավոք, քսան տարի անց իրականությունը չի արդարացրել մեր սպասումները»,- նշեց ակումբի հյուրը՝ անկախության ամենամեծ ձեռքբերումը համարելով բանակի ստեղծումը:
Հարցերի շրջանակը, սակայն, ներառեց նաև քաղաքական շեշտադրումներ: «Ավելի լավ է անպտուղ երկխոսություն, քան «մարտի մեկ» սարքել»,- ՀԱԿ-իշխանություն առկախված երկխոսությանն անդրադառնալով` ասաց նախկին պատգամավորը, միաժամանակ ընդգծելով. «Էն, որ ՀԱԿ-ը բացեց քաղաքական շատ ուժերի դեմքը, որոնց երկար տարիներ մոլորյալ ծառայել ենք, արդեն մեծ նվաճում է ինձ համար»: Որպես քաղաքականությամբ երկար տարիներ զբաղված մարդ, Աղասի Արշակյանն այսօր քաղաքական դաշտում երեք ռեալ ուժ է տեսնում. երկուսը` իշխանությունում, մյուսն էլ` ՀԱԿ-ը: Առաջիկա խորհրդարանում նախկին պատգամավորը, բացի ՀՅԴ-ից, ցանկանում է տեսնել նաև կոմունիստներին:
Չբացառելով քաղաքականություն վերադառնալու հավանականությունը` ակումբի հյուրն ընդգծեց. «Հաճախ ասում են՝ քաղաքականությունը պոռնկություն է: Ես դրան ավելացնում եմ՝ պարտադիր չէ, որ դրանով զբաղվեն պոռնիկները: Հիմա մեզ մոտ շատ ու շատ տեղերում դրանով զբաղվում են քաղաքական պոռնիկները: Ես դրանով չեմ կարող զբաղվել»,- շեշտեց նա՝ հընթացս հավելելով, որ «բոլոր սրիկաներն» իրենց գործողությունների համար մի օր պատասխան են տալու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ